Microsoft-ի նոր գործիքը թույլ է տալիս գտնել արտաքնապես նման մարդկանց
- serojik-01
- 20 июн. 2015 г.
- 1 мин. чтения

Մի քանի շաբաթ առաջ Microsoft-ը ներկայացրեց մի գործիք, որը լուսանկարի միջոցով կարողանում էր գուշակել մարդու տարիքը: Չնայած, որ այդ գործիքի ճշտությունը այդքան էլ բարձր չէր, բայց օգտատերերին այն դուր եկավ զուտ հումորի տեսանկյունից: Այս անգամ Microsoft-ը որոշել է ստեղծել մի գործիք, որը թույլ է տալիս ներբեռնել երկու մարդկանց լուսանկարներ և ասել, թե այդ մարդիկ քանի տոկոսով են իրար արտաքնապես նման: Սա նույնպես բավականին զվարճալի ու հետաքրքիր գործիք է: Օրինակ, կարող եք ձեզ համեմատել ծնողների կամ այլ հայտնի մարդկանց հետ:
Comments