top of page
Поиск

Սովորեք դաշնամուր նվագել Flowkey ծառայության միջոցով

  • Фото автора: serojik-01
    serojik-01
  • 21 июн. 2015 г.
  • 1 мин. чтения

dashnamur.png

Flowkey-ը հիանալի ծառայություն է այն մարդկանց համար, ովքեր երազում են նվագել սովորել դաշնամուրի վրա: Այս ծառայության գլխավոր առանձնահատկությունն այն է, որ որևէ երաժշտություն նվագել սովորելուց հետո կարող եք այն նվագել ձեր դաշնամուրի վրա, իսկ Flowkey ծառայությունը միկրոֆոնի միջոցով իրական ժամանակում կլսի և կտեղեկացնի սխալների մասին: Չնայած, որ Flowkey ծառայությունը գտնվում է բետա փուլում, այս ֆունկցիան աշխատում է անթերի:

Flowkey ծառայությունում ստեղծագործությունները բաժանված են 4 բաժինների՝ սկսնակ, միջին, առաջադեմ և պրոֆեսիոնալ:

Սովորելու գործընթացը տեղի է ունենում հետևյալ կերպ. էկրանի վերևի ուսուցիչը նվագում է երաժշտությունը, իսկ ներքևում ցուցադրվում են դրա նոտաները: Հնարավորություն կա անջատել աջ կամ ձախ ձեռքերը: Կարող եք նաև արագացնել կամ դանդաղացնել երաժշտությունը:


 
 
 

Comments


bottom of page