Ինչպես ստեղծել գաղտնաբառով պաշտպանված թղթապանակ՝ առանց ծրագրերի օգտագործման
- serojik-01
- 22 июн. 2015 г.
- 1 мин. чтения

Գոյություն ունեն մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ կարող եք գաղտնաբառ դնել թղթապանակների վրա, կամ ամբողությամբ դրանք թաքցնել: Սակայն նմանատիպ ծրագրերի տեղադրումը և կարգավորումը համակարգչի մեջ երկար ժամանակ է խլում: Այդ պատճառով տեսնենք, թե ինչպես է դա հնարավոր անել առանց ավելորդ ծրագրերի օգտագործման:
1. էկրանի վրա ստեղծեք նոր թղթապանակ:
2. Այդ թղթապանակում ստեղծեք նոր տեքստային ֆայլ:

3. Բացեք այդ տեքստային ֆայլը և գրեք՝
cls @ECHO OFF title Folder Private if EXIST "HTG Locker" goto UNLOCK if NOT EXIST Private goto MDLOCKER :CONFIRM echo Are you sure you want to lock the folder(Y/N) set/p "cho=>" if %cho%==Y goto LOCK if %cho%==y goto LOCK if %cho%==n goto END if %cho%==N goto END echo Invalid choice. goto CONFIRM :LOCK ren Private "HTG Locker" attrib +h +s "HTG Locker" echo Folder locked goto End :UNLOCK echo Enter password to unlock folder set/p "pass=>" if NOT %pass%== PASSWORD_GOES_HERE goto FAIL attrib -h -s "HTG Locker" ren "HTG Locker" Private echo Folder Unlocked successfully goto End :FAIL echo Invalid password goto end :MDLOCKER md Private echo Private created successfully goto End :End 4. Կարմիրով նշված հատվածի (PASSWORD_GOES_HERE) փոխարեն գրեք Ձեր գաղտնաբառը: 5. Պահպանեք ֆայլը locker.bat անունով:

6. Թղթապանակի մեջ այժմ պետք է լինի 2 ֆայլ: Կարող եք ջնջեք տեքստային ֆայլը: 7. Աշխատացրեք locker.bat ֆայլը: Արդյունքում կստեղծվի նոր թղթապանակ Private անունով:

8. Նորից աշխատացրեք locker.bat ֆայլը, սեղմեք Y ու հաստատեք (Enter):

9. Արդյունքում Private թղթապանակը կանհայտանա:
10. Նորից բացեք locker.bat ֆայլը, հավաքեք գաղտնաբառը և թաքնված թղթապանակը կհայտնվի:
Փաստորեն ֆայլեր պահելու համար անհրաժեշտ է դրանք տեղադրել Private թղթապանակի մեջ, աշխատացնել locker.bat ֆայլը և գրել գաղտնաբառը: Հետագայում դրանք նորից տեսնելու համար անհրաժեշտ է կրկին բացել locker.bat ֆայլը և գրել գաղտնաբառը:
Comments