top of page
Поиск

Ինչպես CD/DVD-ի վրա նկարել ցանկացած նկար

  • Фото автора: serojik-01
    serojik-01
  • 10 июл. 2015 г.
  • 1 мин. чтения

CD/DVD դիսկերի վրա կարելի է նկարել ցանկացած նկար առանց որևէ հատուկ տպիչների: Այդ ամենը պետք է կատարել օպտիկական սկավառակի (дисковод) օգնությամբ: Սակայն պետք է հատուկ LightScribe օպտիկական սկավառակ և LightScribe CD կամ DVD:

CD-ի վրա նկարված է LightScribe տեխնոլոգիայով:

Սակայն ոչ բոլոր օպտիկական սկավառակներն ունեն Light Scribe տեխնոլոգիա: Եթե օպտիկական սկավառակի վրա կա նկարում պատկերված նշանը, ապա այն ունի այդ տեխնոլոգիան և դրա միջոցով կարելի է նկարել հատուկ lightscribe CD/DVD-ների վրա:

Տեխնոլոգիայի առկայությունը ստուգելուց հետո պետք է համակարգչում տեղադրել դրա LIGHTSCRIBE SYSTEM SOFTWARE դրայվերը: Այն բեռնելու համար սեղմեք այստեղ: Այն համակարգչում տեղադրելուց հետո բացեք LightScribe Control Panel և ակտիվացրեք նկարում պատկերված ֆունկցիաները:

Սեղմեք ներբեռնել Lightscribe template labeler ծրագիրը բեռնելու համար: Դրա օգնությամբ էլ պետք է ընտրել նկարը, տեքստը և տպել CD/DVD-ի վրա:

Բացեք ծրագիրը, ընտրեք տեսքը, ձևափոխեք այն և սեղմեք 3.Preview and Print: Կարող եք նաև ընտրել ոչ ստանդարտ նկար, այլ Ձեր ուզած նկարը համակարգչից:

Սեղմեք Print և մոտ 20 րոպեից արդեն ամեն ինչ պատրաստ է:

download.png

 
 
 

Comments


bottom of page