Նկարների չափսերը միանգամից փոքրացնելու(նաև մեծացնելու) չափազանց հեշտ ու օգտակար մեթոդ
- serojik-01
- 11 авг. 2015 г.
- 1 мин. чтения

Շատ են պատահում դեպքերը, երբ լուսանկարչական ապարատի նկարների չափսերը մեծ են լինում և զբաղեցնում են մեծ ծավալ: Կամ միգուցե ցանկանում եք ուղարկել դրանք Skype-ով, բայց դրանցից յուրաքանչյուրը մի քանի մեգաբայթ է: Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում փոքրացնել այդ լուսանկարների չափսերը: Յուրաքանչյուր լուսանկար առանձին-առանձին բացելու ու մշակելու փոխարեն համար կարող եք օգտագործել այս չափազանց պարզ ու օգտակար հավելվածը, որը տեղադրելուց հետո անհրաժեշտ է ընդամենը կատարել հետևյալ քայլերը.
1.Ներբեռնեք այս ծրագիրը:
2.Բացեք լուսանկարների թղթապանակը:
3.Նշեք այն լուսանկարները, որոնք ուզում եք փոքրացնել:
4.Մկնիկի աջ քլիք արեք նշված ֆայլերից որևէ մեկի վրա և ընտրեք Resize Pictures:

5.Բացված պատուհանում ընտրեք լուսանկարների վերջնական չափսերը և սեղմեք Resize:

Եթե ցանկանում եք ջնջել մեծ չափսերով լուսանկարները և դրանց փոխարեն թողնել միայն փոքրերը, ապա փոքրացնելուց առաջ նշեք Replace the originals պարամետրը:
6.Գործողության ավարտից հետո նույն թղթապանակի մեջ կտեսնեք փոքրացված լուսանկարները:
Comments