top of page
Поиск

Ի՞նչ է Instagram-ը և ինչպե՞ս գրանցվել

  • Фото автора: serojik-01
    serojik-01
  • 23 авг. 2015 г.
  • 1 мин. чтения

Instagram-ը ստեղծվել է 2010 թվականին և 2012 թվականին գնվել Ֆեյսբուքի կողմից: 2013թ. փետրվարի վերջի տվյալներով Instagram-ում գրանցված են ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատերեր: Այն իրենից ներկայացնում է լուսանկարներ տարածելու օնլայն ծառայություն է, որը թույլ է տալիս օգտատերերին անել ակնթարթային լուսանկարներ, կիրառել դրանց վրա գեղեցիկ էֆեկտներ և տեղադրել ցանցում: Լուսանկարները հնարավոր է նաև տարածել այլ սոցիալական ցանցերում, եթե դրանց պրոֆիլները կապված են Instagram-ի հետ: Instagram-ում ընկերանալու փոխարեն կարող եք հետևել այլ օգտատերերի (ինչպես Twitter-ում) և տեսնել նրանց կողմից արված լուսանկարները: Հնարավորություն կա նաև հավանել լուսանկարները և գրել մեկնաբանություններ:

Գոյություն ունի Instagram.com կայք, որտեղ գրանցված օգտատերերը կարող են մտնել և տեսնել ընկերների կողմից տեղադրված լուսանկարները: Սակայն կայքը ունի մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես կայքի միջոցով հնարավոր չի գրանցել նոր պրոֆիլ կամ տեղադրել նոր լուսանկարներ: Instagram-ից լիակատար օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ iOS կամ Android համակարգով աշխատող սմարթֆոն կամ պլանշետ:

Սակայն կան որոշ մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր է շրջանցել այդ թերությունը և գրանցվել համակարգչի միջոցով: Երևի կռահեցիք, որ խոսքը գնում է BlueStacks ծրագրի մասին, որը տեղադրվում է Windows օպերացիոն համակարգում և որի միջոցով հնարավոր է աշխատեցնել Android համակարգի ցանկացած ծրագիր:

1. Ներբեռնեք BlueStacks ծրագիրը:

2. Տեղադրեք համակարգչի մեջ:

3. Բացեք ծրագիրը և որոնեք Instagram-ը:

4. Ընտրեք որոնման արդյունքներից որևէ մեկը և ներբեռնեք:

5. Տեղադրեք նեռբեռնված Instagram-ը:

6. Բացեք և օգտվեք բոլոր հնարավորություններից:


 
 
 

Commentaires


bottom of page