top of page
Поиск

Ինչպես Google Chrome-ի մեկնարկային էջը վերածել iOS համակարգի ինտերֆեյսի

  • Фото автора: serojik-01
    serojik-01
  • 26 авг. 2015 г.
  • 1 мин. чтения

Google Chrome ինտերնետ դիտարկիչը թույլ է տալիս հավելվածների միջոցով փոխել մեկնարկային էջի դիզայնը և գործառույթները: Բլոգում մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ Google Chrome-ի մեկնարկային էջին փոխարինող մի շարք հավելվածների: Այս անգամ կանդրադառնանք Google Chrome-ի մեկնարկային էջը iOS համակարգի ինտերֆեյսի վերածող IOS 7 New Tab Pageհավելվածին, որը կարող եք անվճար ներբեռնել և տեղադրել այստեղից:

Հավելվածը ներառում է մի շարք պատրաստի հասցեներ, որոնցով կարելի է բացել խաղերի, սոցիալական ցանցերի, նորությունների, վիդեոների և այլ բաժինների տարբեր կայքեր: Անշուշտ այդ հղումները կարելի է ջնջել կամ ավելացնել նորերը: Ջնջելու համար պետք է սեղմել և պահել նշանի վրա (ինչպես iOS համակարգում): Ավելացնելու համար պետք է սեղմել ներևքի App Store կոճակի վրա:

Կարող եք նաև սեղմել Settings կոճակը և փոխել մի շարք կարգավորումներ: Այդ էջի միջոցով կարող եք նաև մեկնարկային էջի վրա ավելացնել ցանկացած վեբ կայքի հասցե:

Google Chrome ինտերնետ դիտարկչից հավելվածներ ջնջելու մասին կարդացեք այստեղ:


 
 
 

Comentários


bottom of page