top of page
Поиск

Ինչպես բացել Android հավելվածները Google Chrome-ով

  • Фото автора: serojik-01
    serojik-01
  • 26 авг. 2015 г.
  • 1 мин. чтения

Բլոգում արդեն գրել եմ BlueStacks ծրագրի մասին, որի միջոցով հնարավոր է Windows համակարգում օգտվել Android օպերացիոն համակարգից և բացել Android-ի հավելվածները: Սակայն վերջերս Google-ը ներկայացրեց մի նոր ծրագիր, որը թույլ է տալիս Android-ի apk ֆայլերը ձևափոխել Google Chrome-ի հավելվածների և աշխատացնել դրանք Google Chrome-ում: Եկեք քայլ-առ-քայլ տեսնենք, թե ինչպես օգտվել այս ծրագրից:

1.Բացեք ծրագրի էջը և դա տեղադրեք Chrome-ի վրա:

2.Chrome-ում գրեք chrome://apps և ցուցակից ընտրեք ARC Welder ծրագիրը:

3.Ընտրեք ծրագրի աշխատանքային ֆայլերի թղթապանակը (այս պատուհանը ցուցադրվում է միայն առաջին անգամ):

4.Ընտրեք apk ֆայլը և դրա պարամետրերը (պարամետրերը կարող եք չփոխել):

5. Սեղմեք Launch App կոճակը:

Հետագայում նույն apk ֆայլը բացելու համար կարիք չկա անել նույն գործողությունները: Ձևափոխված հավելվածն արդեն տեղադրված է Google Chrome-ի վրա: Այն տեսնելու և բացելու համար պետք է ընդամենը Google Chrome-ում գրել chrome://apps հասցեն:

Եթե հետագայում ցանկանում եք ավելացնել նոր Android հավելվածներ, ապա պետք է կատարել երկրորդից մինչև 5-րդ քայլերը: Google Play-ից apk ֆայլեր ներբեռնելու մասին կարդացեք այստեղ:


 
 
 

تعليقات


bottom of page