Google-ը թողարկել է երեխաների համար նախատեսված YouTube
- serojik-01
- 12 сент. 2015 г.
- 1 мин. чтения

Google-ը թողարկել է իր պատմության մեջ առաջին հավելվածը, որը նախատեսված է բացառապես երեխաների համար։ Խոսքը YouTube տեսահոսթինգի մանկական տարբերակի՝ YouTube Kids-ի մասին է։ Հավելվածի թողարկման նպատակն է կայքի օգտագործումն անվտանգ ու հարմարավետ դարձնել երեխաների համար։
Հավելվածն ունի վառ ու պարզ դիզայն, ավելի մեծ կոճակներ, որպեսզի երեխաները կարողանան ինքնուրույն օգտվել կայքից։ Կա նաև ձայնային որոնման համակարգ, որը նախատեսված է դեռևս գրել չիմացող բալիկների համար։
YouTube Kids-ի բովանդակությունը հատուկ ընտրված է․ այստեղ կարող եք դիտել ժամանցային, ուսուցողական տեսանյութեր։ Ծնողները ունեն նաև թայմերներ դնելու հնարավորություն, որպեսզի բալիկները չչարաշահեն տեսանյութեր ու մուլտֆիլմներ դիտելու թույլատրելի ժամաքանակը։
Android օգտագործողները կարող են բեռնել հավելվածի APK-ն ու տեղադրել սմարթֆոնում կամ պլանշետում։
Comments