top of page
Поиск

Microsoft-ը թողարկել է Google Translate-ին մրցակից ծառայություն

  • Фото автора: serojik-01
    serojik-01
  • 12 сент. 2015 г.
  • 1 мин. чтения

Microsoft ընկերությունը ներկայացրել է Microsoft Translator ծառայությունը, որը թույլ է տալիս թարգմանություններ կատարել 50 լեզուներով։ Ընկերությունը թողարկել է հավելված՝ նախատեսված Android Wear-ով աշխատող խելացի ժամացույցների և Apple Watch-ի համար։ Արտաբերված արտահայտությունը Microsoft Translator-ը կարող է թարգմանել ինչպես բանավոր, այնպես էլ մեծ տառաչափով ցուցադրել տեքստն էկրանին։

Հավելվածի գլխավոր թերությունն այս պահին օֆլայն ռեժիմի բացակայությունն է։ Սա նշանակում է, որ առանց ինտերնետի հավելվածը չի աշխատում։ Իսկ մրցակից Google Translate և Яндекс.Переводчик հավելվածները տալիս են բառարանները բեռնելու և օֆլայն օգտագործելու հնարավորություն։


 
 
 

Yorumlar


bottom of page