Ինչպես ավտոմատ ձայնագրել բոլոր հեռախոսազրույցները
- serojik-01
- 12 сент. 2015 г.
- 1 мин. чтения

Եթե ցանկանում եք ավտոմատ կերպով ձայնագրել հեռախոսազանգերը, որպեսզի կարողանաք ցանկացած պահի ձեռքի տակ ունենալ ձայնագրությունները, ապա Android-սմարթֆոն օգտագործողներին առաջարկում ենք Google Play հավելվածների խանութից բեռնել Automatic Call Recorder ծրագիրը:
Հավելվածն ունի մի քանի հարմարավետ ֆունկցիաներ. այն թույլ է տալիս ձայնագրությունները պահպանել ոչ միայն հեռախոսի հիշողության մեջ, այլև Dropbox-ում կամ Google Drive-ում: Կա ձայնագրությունների պահպանման երեք ֆորմատ՝ 3GP, AMR և WAV:

Հավելվածն ավտոմատ կձայնագրի բոլոր զրույցները, օգտագործողը կարող է զրույցի ընթացքում տեսնել՝ արդյոք ձայնագրվում է այն, թե ոչ՝ ուշադրություն դարձնելով հեռախոսի ծանուցումների հատվածում կարմիր նշանին: Ցանկության դեպքում կարելի է ջնջել զրույցները կամ նշումներ անել դրանց վերաբերյալ:
Comments