Ինչպես գտնել գողացված բջջային հեռախոսը կամ հեռավորության վրա ջնջել տվյալները
- serojik-01
- 12 сент. 2015 г.
- 1 мин. чтения

Այս նյութում կտեսնենք, թե ինչպես գտնել կորցրած կամ գողացված բջջային հեռախոսները, կամ կանխել ձեր անձնական տվյալների ուրիշի ձեռքերում հայտնվելը: Գոյություն ունի մի օգտակար ծրագիր, որը թույլ է տալիս հեռավորության վրա արգելափակել բջջային հեռախոսը, որոշել դրա գտնվելու վայրը, տեղեկացնել SIM քարտի փոփոխման մասին, իսկ ծայրահեղ դեպքում ջնջել անձնական տվյալները, որպեսզի դրանք չհայտնվեն օտար ձեռքերում: Նախևառաջ պետք է ներբեռնել F-Secure SAFE ծրագիրը այստեղից : Որից հետո այն տեղադրեք հեռախոսի մեջ և կատարեք որոշ պարզ կարգավորումներ (գաղտնաբառի ընտրում և այլն): Այժմ հեռախոսի կորստի դեպքում դուք կունենաք հետևյալ հնարավորությունները`
1. Արգելափակել հեռախոսը հետևյալ SMS-ի միջոցով` #lock#<your code>: your code-ի փոխարեն պետք է գրել կարգավորումների ժամանակ դրված կոդը(առանց<,>): Այդ դեպքում հեռախոսը կարգելափակվի այնքան ժամանակ, մինչև դուք չգրեք ակտիվացման կոդը:

2. Իմանալ հեռախոսի գտնվելու վայրի մասին հետևյալ SMS-ի միջոցով` #locate#<your code>

3. SIM քարտի փոփոխման դեպքում հեռախոսը արգելափակվում է և ձեր կողմից սկզբնական կարգավորումների ժամանակ նշված համարին գալիս է ինֆորմացիա նոր SIM քարտի մասին: Այս ֆունկցիան աշխատում է ավտոմատ:

4. Այն դեպքում, երբ բոլոր վերը նշվածները չեն օգնում և արդեն հեռախոսը վերադարձնելու հույս չկա, կարող եք ջնջել հեռախոսի ամբողջ ինֆորմացիան հետևյալ SMS-ով` #wipe#<your code>

Սա էլ ծրագրի ուսուցողական վիդեոն
Comments