Հավելված, որը օգնում է ավելի լավ քնել
- serojik-01
- 12 сент. 2015 г.
- 1 мин. чтения

Ժամանակակից աշխարհում, երբ բոլորը զբաղված են ուսմամբ, աշխատանքով և զանազան այլ գործերով, չափազանց դժվար է պահպանել 8 ժամյա առողջ քնի ռեժիմը: Նման պայմաններում մեր օրգանիզմը չի կարողանում անհրաժեշտ կերպով հանգստանալ և որոշակի հոգնածություն է կուտակում ամեն օր: Ստեղծված իրավիճակը ուղղելուն կօգնեն ստորև բերված հավելվածը:

Այն ոչ մի կապ չունի վամպիրյան հայտնի սագայի հետ, սակայն կօգնի Ձեզ թուլանալ քնելուց առաջ: Հետազոտությունները ցույց են տվել, որ հեռախոսի էկրանի կապույտ ճառագայթները խախտում են քնելու սովորական արագությունը: Բայց դա, իհարկե, չի ստիպի հրաժարվել գիշերը բջջայինով սոց.ցանցեր այցելելուց: Twilight հավելվածը նվազեցնում էկրանի պայծառությունը, ինչպես նաև ֆիլտրացման է ենթարկում կապույտ գույնը: Սակայն կա մեկ թերություն. ոչ բոլոր սմարթֆոնների վրա է հավելվածն աշխատում արդյունավետ:
Kommentarer