top of page
Поиск

Ի՞նչ է Dropbox-ը և ինչպես օգտվել

  • Фото автора: serojik-01
    serojik-01
  • 13 сент. 2015 г.
  • 1 мин. чтения

Dropbox-ը անվճար ծառայություն է, որի միջոցով կարող եք ցանկացած վայրում հասանելի դարձնել ձեր լուսանկարները, վիդեոները, փաստաթղթերը և մնացած այլ ֆայլերը: Օրինակ, եթե աշխատանքի վայրում կամ դպրոցում ունեք ինչ-որ ֆայլեր, որոնք ուզում եք տեսնել նաև տան համակարգչի վրա, ապա անհրաժեշտ է ընդամենը այդ ֆայլերը տեղադրել համապատասխան թղթապանակի մեջ և տան համակարգչում բացել այդ թղթապանակը: Փաստորեն այլևս կարիք չկա ֆայլեր տեղափոխելու համար օգտագործել կրիչներ:

Dropbox-ի շնորհիվ կարող եք նաև հասանելի դարձնել այդ ֆայլերը ձեր ընկերներին այլ մարդկանց:

Եթե նույնիսկ Ձեր համակարգիչը վնասվում է ու սկավառակի վրա գտնվող ֆայլերը ջնջվում են, այլևս կարիք չկա անհանգստանալու, քանի որ այդ ֆայլերը պահպանվում են նաև Dropbox-ի սերվերի վրա:

Ինչի՞ց սկսել

1. Այցելեք այստեղ և գրանցվեք: 2. Նեռբեռնեք Drobpox ծրագիրը: 3. Բացեք և տեղադրեք համակարգչի մեջ 4. Տեղադրելուց հետո գրեք Ձեր օգտանունը ու ծածկագիրը 5. Նշեք Dropbox-ի թղթապանակի հասցեն

6. Բացեք այդ թղթապանակը և տեղադրեք ֆայլերը: Այսուհետ այդ թղթապանակում տեղադրված ֆայլերը հասանելի կլինեն ցանկացած վայրում (համակարգիչներ, բջջային հեռախոսներ և այլն), որտեղ տեղադրված կլինի Dropbox ծրագիրը և կլինի ինտերնետի առկայություն: Նշեմ նաև, որ առանց Dropbox ծրագրի ֆայլերը կարող եք տեսնել ինտերնետ դիտարկչի մեջ հավաքելով Dropbox.com:

Dropbox-ը սկզբում տալիս է 2.5 ԳԲ ազատ տարածք, որը հնարավոր է շատացնել կամ գումարով, կամ ընկերներին հրավիրելով: Dropbox-ը յուրաքանչյուր հրավերի համար երկու կողմերին հատկացնում է 500 Մբ ազատ տարածք:


 
 
 

Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
bottom of page