Այս բացթողման շնորհիվ հնարավոր է շրջանցել iOS 9-ի արգելափակման էկրանը և տեսնել կոնտակներն ու լուսանկ
- serojik-01
- 26 сент. 2015 г.
- 1 мин. чтения

Վերջերս թողարկված iOS 9 օպերացիոն համակարգում հայտնաբերվել է լուրջ բացթողում, որը թույլ է տալիս շրջանցել արգելափակման էկրանը և առանց կոդը հավաքելու տեսնել կոնտակտները կամ լուսանկարները: Դա անելու համար պետք է մի քանի անգամ սխալ հավաքել կոդը, այնուհետև Siri-ին հարցնել ընթացիկ ժամը և կատարել մի քանի պարզ գործողություններ:
Այս լուրջ բացթողումը կարող է չաշխատել միայն այն դեպքում, երբ արգելափակման էկրանի վրա անջատված է Siri օգնականը: Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ նմանատիպ բացթողում էին գտել նաև Android 5.0 և բարձր համակարգերի վրա:
Comentarios