Google Chrome-ում ավելացել է թաբերի ձայնը անջատելու ֆունկցիա
- serojik-01
- 26 окт. 2015 г.
- 1 мин. чтения

Google-ը շարունակում է նոր ֆունկցիաներ ավելացնել Chrome ինտերնետ դիտարկչում և վերջին տարբերակում ավելացրել է թաբերի ձայնը անջատելու հնարավորություն: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Chrome-ի թաբերի վրա հայտնվեց ձայնի նշան, որի միջոցով հեշտությամբ կարող ենք գուշակել, թե որ թաբից է գալիս ձայնը: Այժմ արդեն կարիք չկա բացել ձայնի նշանով թաբը և անջատել ձայնը: Կարող եք պարզապես աջ քլիք անել այդ թաբի վրա և սեղմելMute tab կոճակը:
Comments