Google-ը թողարկել է YouTube Music անվճար հավելվածը: Ի՞նչպես ներբեռնել և օգտվել Հայաստանում
- serojik-01
- 18 нояб. 2015 г.
- 1 мин. чтения

Google ընկերությունը վերջապես թողարկեց երկար սպասված YouTube Music հավելվածը, որը նախատեսված է Android և iOS համակարգերի համար: Անվանումից արդեն պարզ է դառնում, որ այն նախատեսված է Youtube-ում երգեր լսելու համար:
Եթե չեք բաժանորդագրվում YouTube Red վճարովի ծառայությանը, ապա այս հավելված վերածվում է Youtube-ի հիմնական հավելվածին ֆունկցիոնալ և արտաքնապես շատ նման հավելվածի: Իսկ ահա YouTube Red-ի բաժանորդները YouTube Music հավելվածով կարող են լսել իրենց սիրելի երգերը առանց գովազդի, ինչպես նաև ներբեռնել դրանք և լսել օֆլայն ռեժիմում: YouTube Red-ի բաժանորդները կարող են նաև միացնել/անջատել վիդեոն և լսել երգերը ֆոնային ռեժիմում:

Սկզբնական շրջանում YouTube Music-ի բոլոր օգտատերերը ստանալու են 14 օրվա անվճար բաժանորդագրություն, որպեսզի փորձեն այս հնարավորությունները:
Comments