top of page
Поиск

Կոկա-Կոլա-ն պատրաստել է նոր ամանորյա հավելված` լի զվարճալի անակնկալներով

  • Фото автора: serojik-01
    serojik-01
  • 24 дек. 2015 г.
  • 1 мин. чтения

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Կոկա-Կոլա-ն պատրաստում է ամանորյա Coca-Cola Magic անակնկալներով լի բջջային հավելվածը: Հավելվածը հասանելի է Google Play-ում և App Store-ում:

Coca-Cola Magic հավելվածը տեղադրելուց հետո կարող եք հեռախոսը պահել Կոկա-Կոլա-ի շշի վրա և տեսնել Սանտայի տունը և նրա գործողությունները: Հավելվածի շնորհիվ կարող եք տեսնել, թե ինչպես է Սանտան պատրաստվում Ամանորին և խորհուրդներ տալիս: Հավելվածում կա նաև հետհաշավարկ, որը ցույց է տալիս թե քանի օր մնաց Ամանորին։

Coca-Cola Magic հավելվածում առկա է նաև Magic Game խաղը, որի միջոցով կարող եք օգնել Սանտային բաժանել Ամանորի նվերները: Խաղին մասնակցելու համար հարկավոր է գնել հատուկ պիտակով Կոկա-Կոլա կամ ներբեռնել և գունավոր տպել այս նկարը: Կարող եք նաև խաղի ձեր արդյունքները գրանցելCoca-Cola Magic Armenia էջում և հաղթելու դեպքում ստանալ նվերներ Կոկա-Կոլա-ի կողմից։

Coca-Cola Magic հավելվածը մշակել է ARLOOPA ընկերությունը, իսկ մարկեթինգային արշավն իրականացնում է Aurora Baréalisse ընկերությունը։


 
 
 

Comments


bottom of page