top of page
Поиск

Ինչպես Youtube-ի վեբ տարբերակում միաժամանակ տեսնել ընթացիկ վիդեոն և կատարել որոնում

  • Фото автора: serojik-01
    serojik-01
  • 1 февр. 2016 г.
  • 1 мин. чтения

YouTube բջջային հավելվածներում կա մի օգտակար ֆունկցիա, որը թույլ է տալիս փոքրացնել և էկրանի աջ անկյունում դիտել ընթացիկը տեսանյութը ու դրա հետ մեկտեղ որոնել այլ տեսանյութեր: Այս հնարավորությունը ցավոք սրտի չկա YouTube-ի ամբողջական տարբերակում, սակայն այն կարելի է ավելացնել Google Chrome-ի համար նախատեսված այս հավելվածի շնորհիվ:

Հավելվածը տեղադրելուց հետո կարող եք բացել ցանկացած վիդեո, այնուհետև որոնման դաշտում գրել այլ տեսանյութի անուն և որոնման արդյուքների հետ մեկտեղ տեսնել նաև ընթացիկ տեսանյութը: Հավելվածն ավելացնում է նաև հատուկ հրաման մկնիկի աջ քլիքի մեջ, որը թույլ է տալիս բացել տվյալ տեսանյութը փոքր տարբերակում: Դրա համար բացեք ցանկացած տեսանյութ և աջ քլիք արեք առաջարկվող նմանատիպ տեսանյութերից որևէ մեկի վրա: Բացված ցանկում ընտրեք «Play Picture-in-Picture»:


 
 
 

Comments


bottom of page